ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արցախի ԱԳ նախարարն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը

Արցախի ԱԳ նախարարն արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը
16.10.2020 | 13:14

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ հայտարարությանը, թե իրենք հուսով են, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադբրբեջանից:

«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն հաստատել է մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Կարևոր է հասնել նրան, որ Թուրքիան դադարեցնի Ադրբեջանին եւ միջազգային ահաբեկիչներին դրդել անմարդկային ագրեսիայի մեր ժողովրդավարության դեմ։ Կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն ամենից, ինչ անում է Ադրբեջանը: Միեւնույն ժամանակ, մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրություն ակտիվ ու կառուցողական դեր կխաղա՝ կասեցնելու մարդկության դեմ Թուրքիայի, Ադրբեջանի եւ միջազգային ահաբեկիչների եռամիասնության կողմից իրականացվող հանցագործողություններն ու ցեղասպան սպառնալիքները:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը տարածաշրջանային տևական խաղաղության համար անհրաժեշտ է»,- գրել է Արցախի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ